Հայաստանի ազգային փոքրամասնությունների միջև շախմատի առաջնություն կանցկացվի![]() 26 հունիսի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական համայնքը և ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են «Ինտելեկտը հավասարության մեջ» խորագրով շախմատի առաջնություն ազգային փոքրամասնությունների միջև: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր տեղեկացրեցին ռուսական համայնքի նախագահ Յուրի Յակովենկոն և «Հայասայի» նախագահ Սուրեն Մկրտչյանը։ «Հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներում այս տարի առողջ ապրելակերպի տարի է, որոշեցինք մրցույթի համար ընտրել սպորտային ուղղվածությունը, տվյալ պարագայում ` շախմատը»,- ասաց Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն: Երկու օր` հունիսի 30-ից հուլիսի 1-ը, տևող մրցաշարին կմասնակցեն Հայաստանում գրանցված բոլոր ազգային փոքրամասնությունները։ Խաղը կանցկացվի 3 տարիքային խմբերի միջև` 8-14, 15-18, 19-22: «Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանն էլ նշեց, որ բացի շախմատի առաջնությունից, կկազմակերպվի նաև վոլեյբոլի առաջնություն Սևանում: «Նմանատիպ միջոցառումները կամուրջներ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք ծանոթանալով իրար հետ էլ ավելի են ամրացնում բարեկամական կապերը բոլոր ազգային փոքրամասնությունների միջև»,- ընդգծեց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |