Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել աշնանը պատրաստ լինել «վարչակարգին մահացու հարված հասցնելուն»![]() 26 հունիսի 2012 - 20:21 AMT PanARMENIAN.Net - «Առջևում նախագահական ընտրություններն են, և շատ անելիք կա»,- երեքշաբթի օրը Երևանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանարահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Կասկածողներին, ովքեր գտնում են, որ իշխանություններին նույն հեշտությամբ կհաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում», Զուրաբյանը կոչ է արել հիշել այն մասին, որ, ժողովրդի կարծիքով, երկրում իշխանություն փոխելու համար իրական հնարավորությունը նախագահական ընտրություններն են, և «ընտրողների հայացքները դժվար է փոխել»: «Աշնանը մենք պետք է պատրաստ լինենք ճակատագրական որոշումների, երկրում քաղաքական պատասխանատվությունը ստանձնելուն և վարչակարգին մահացու հարված հասցնելուն»,- հայտնել է Զուրաբյանը հավաքվածներին: Նա անդրադարձել է նաև ՀԱԿ-ի աշխատանքին խորհրդարանում` հայտնելով, որ երեք օր շարունակ ժողովուրդն ականատեսն էր այն բանի, թե ինչպես էին ՀԱԿ-ի բոլոր պատգամավորները «լարվածության մեջ պահում վարչակարգի խորհրդարանն ու կառավարությունը», «ինչը վարչապետի դեպքում հանգեցրեց, ինչպես գրում են լրատվամիջոցները, կայուն դեպրեսիայի»: Իր խոսքում Զուրաբյանը նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հրաժարական տալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |