Լ. Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել ԱԺ-ում քվեարկել կառավարության բոլոր օրինագծերի դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ խորհրդարանում ընդդիմադիր ուժերին կոչ է արել շարունակել համագործակցությունը և կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ քվեարկել վերջինիս առաջարկած բոլոր օրինագծերի դեմ: Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդդիմությունը չպետք է ստանձնի իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ ընդդիմությունը կարող է խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցված քվեարկել միայն Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին մարտահրավերների հետ կապված օրինագծերի դեպքում: ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ այժմ խորհրդարանում նոր քաղաքական իրողություն է ստեղծվել` նշելով, որ 1999 թվականից ի վեր Ազգային ժողովում այդքան ընդդիմադիր պատգամավոր չի եղել: Որպես իր խոսքերի ապացույց` նա հիշեցրել է, որ եթե խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ապա 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել էր 0, իսկ 2008-ին` ընդամենը 3 «դեմ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |