ԱՄՆ իշխանությունները 24 հաքերների են ձերբակալել տարբեր երկրներում, որոնք կրեդիտ քարտեր էին վաճառում![]() 27 հունիսի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հայտարարել են լայնածավալ միջազգային գործողության հաջող ավարտի մասին, որի արդյունքում 13 երկրներում 24 հաքեր է ձերբակալվել, որոնց մեղադրում են կրեդիտ քարտերի տվյալները առևանգելու մեջ: ՀԴԲ և Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ 11 կասկածյալներ ձերբակալվել են ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում , երկուսը՝ Բոսնիայում և Հերցոգովինայում, մեկական հոգի՝ Բուլղարիայում, Նորվեգիայունմ, Իտալիայում, Ճապոնիայում ու Գերմանիայում: Հետաքննությամբ զբաղվել են Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի ու Մակեդոնիայի իրավապահ մարմինները: Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան տղամարդիկ են, չորսը դեռևս ազատության մեջ են: Ըստ ԱՄՆ իշխանությունների, նրանց հաջողվել է փրկել 205 մլն դոլար, որոնք պատկանում են կրեդիտ և դեբետային քարտերի շուրջ 410 հազար քարտատերերի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:-- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |