«Տոկիո 2020» կոմիտեն գտնում է, որ Տոկիոն իրավացիորեն է ճանաչվել աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը

«Տոկիո 2020» կոմիտեն գտնում է, որ Տոկիոն իրավացիորեն է ճանաչվել աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը

PanARMENIAN.Net - «Տոկիո 2020» կոմիտեն գտնում է, որ Ճապոնիայի մայրաքաղաքն իրավացիորեն է ճանաչվել աշխարհի ամենահարմարավետ քաղաքներից մեկը:

Տոկիոն, որը հավակնում է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը, յոթերորդ տեղն է գրավել հեղինակավոր բրիտանական Monocle հանդեսի վարկանիշում: Աշխարհի ամենահարմարվետ քաղաքն է ճանաչվել շվեյցարական Ցյուրիխը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել տարբեր պարամետրեր, այդ թվում տրանսպորտային համակարգի զարգացվածությունը, շրջակա միջավայրի վիճակը, դիզայնը, շենքերի որակը, հասարակական սննդի համակարգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես շատ ուրախ եմ, որ որոշումը կայացնողները ճանաչել են Տոկիոյի ինովացիոն մշակույթն ու հարուստ անցյալը»,-ասել է հայտագրման կոմիտեի գործադիր տնօրեն Մասատո Միզունոն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---