Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսություններ կգործեն հոլանդական տեխնոլոգիաներով![]() 27 հունիսի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակլիմայական պայմանների և հոլանդական ժամանակակից տեխնոլոգիաների համատեղումը գերազանց նախադրյալներ են ստեղծում ջերմատների զարգացման և միջազգային շուկա դուրս գալու համար: Այս նախադրյալները հիմք են դարձել Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների ստեղծման ներդրումային ծրագրի մեկնարկի համար: Հանրապետության տարբեր շրջաններում այս նպատակով կհատկացվեն չմշակված հողեր` 2 հազար հեկտար ընդհանուր տարածքով, ասվում է ՀԲԱԿ հաղորդագրության մեջ: Ծրագիրը նախաձեռնել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ (ՀԲԱԿ), որի գնահատմամբ 500 հա ջեռուցվող ջերմոցներում տարեկան կարելի է աճեցնել մինչև 300-350 հազար տոննա բանջարեղեն, իսկ 1500 հեկտար չջեռուցվող թաղանթապատ ջերմոցներում`75 հազար տոննա` հիմնականում նախատեսված Ռուսաստանի առևտրային ցանցերին շուրջ տարի մատակարարելու համար: Մայիսի սկզբին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետարանի առաջարկին` օտարել Նորագավիթ թաղամասին հարակից 63 հեկտար հող: Այս տարածքի վրա մոտակա ամիսներին կսկսվի բարձր շահութաբերություն խոստացող ծրագրի իրականացումը: Արտասահմանյան առաջատար տեխնոլոգիաները թույլ կտան այստեղ բանջարեղենի միջին բերքատվությունը 1 քառակուսի մետրի վրա հասցնել մինչև 60-70կգ: ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում այն ներդրողների հետ, ովքեր ցանկություն են հայտնել գնել հողային տարածքներ ջերմոցային տնտեսություններ կառուցելու համար: Ծրագրի նախաձեռնողները ներդրողներին կապահովեն ջերմա-, էլեկտրա-, գազա- և ջրամատակարարման ենթակառուցվածքներով, աջակցություն ցույց կտան վարկեր ստանալիս: «Սա աննախադեպ խոշոր ծրագիր է, որը կնպաստի ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների զարգացմանը, հզոր սառնարանային ձեռնարկությունների ստեղծմանը: Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում ջերմատների կառուցման ծրագրին կհաջորդի հանրապետության տարբեր մարզերում 8-10 ջերմատնային գոտիների ստեղծումը` մոտ 450 հեկտար ընդհանուր տարածքով, և դրա հետ մեկտեղ 1500 հեկտար տարածքում պոլիէթիլենի թաղանթով ծածկվող չջեռուցվող ջերմոցների կառուցումը», - հայտնեց «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը: Նրա գնահատմամբ, բանջարեղենի առաջին բերքը նախատեսված է հավաքել 2013 թվականին: «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն հիմնվել է 2011 թվականին: Այն պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված ընկերություն է, որի բաժնետոմսերի 49% պատկանում է պետության կողմից ստեղծված Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին, իսկ 51%` մասնավոր հատվածին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |