Կառավարությանը հաջողվել է զերծ պահել երկիրը կործանարար արտաքին շոկերից, հայտնել է ՀՀԿ անդամը![]() 27 հունիսի 2012 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Հայաստանի կառավարության նախորդ հնգամյա ծրագիրը չհաջողվեց իրականացնել, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ իշխանության գործադիր մարմնին հաջողվել է փրկել երկիրն այն ծանր արտաքին ցնցումներից, որոնք կարող էին կործանարար լինել: «Ճգնաժամի ընթացքում Հայաստանի կառավարությունը չկրճատեց սոցծրագրերի ծախսերը, բանկային համակարգը կայունություն ցուցաբերեց, սակայն այդ շրջանում ժողովուրդը չէր կարող ավելի լավ ապրել»,- ասել է նա հունիսի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում ՀՀԿ անդամն ընդգծել է, որ կառավարության աշխատանքը հարկավոր է գնահատել ըստ այն բանի, թե որքանով է նրան հաջողվել «պահպանել այն, ինչ կա»: Միևնույն ժամանակ Խոսրով Հարությունյանն առանձնացրել է այն դասերը, որոնք քաղել է Հայաստանի կառավարությունը ճգնաժամից. տնտեսության թույլ դիվերսիֆիկացիա, երբ 2009թ. երկնիշ անկումը պայմանավորված էր միայն շինարարությամբ, արտահանման ներուժի ավելացում, ինչպես նաև ներդրողների համար երաշխավորի որակապես նոր դերում սկսեցին հանդես գալ շուկայի մասնակիցները` հայտարարելով պետություն – մասնավոր հատված համագործակցության ձևաչափը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |