Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին կվերանորոգվի![]() 27 հունիսի 2012 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին մոտ ժամանակներս կվերանորոգվի: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը: Նրա խոսքով արդեն պատրաստ է վերանորոգման նախագիծը, կլինի նաև ֆինանսավորում: Միրզախանյանի խոսքով, պատրաստ է նաև Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման նախագիծը, և ֆինանսավորում, հավանաբար, նույնպես կլինի: Միրզախանյանը նշեց, որ Վրաստանի տարածքում կա 40 գործող եկեղեցի 18 հոգևորականներով, և 300 չգործող եկեղեցիներ: Սրբազանը ուրախությամբ հայտնեց, որ Ջավախքում, Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում հուլիսի 14-ին կօծվի եկեղեցի: Առաջնորդը նաև նշեց, որ վերջապես Վիրահայոց թեմը Վրաստանում ստացել է կարգավիճակ, ինչը թույլ է տալիս իրենց կողմից բացել տարբեր հաստատություններ: Բացի այդ, կարգավիճակ ստանալով, նրանք սկսելու են պահանջել վրացականացված հայկական եկեղեցիները: Դա, ըստ առաջնորդի, կլինի բարդ և երկար գործընթաց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |