Հրանուշ Խառատյանը վստահ է, որ «Հարսնաքարի» միջադեպի մեղավորների հանդեպ նորմալ դատավարություն չի լինի![]() 27 հունիսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ է, որ «Հարսնաքարում» բժիշկներին դաժան ծեծի ենթարկած մարդկանց հանդեպ նորմալ դատավարություն չի լինի: Այս մասին նա ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ կոչ անելով ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի դատավարությունը նորմալ ընթանա: Նա նաև չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ բժիշկներին ծեծի ենթարկելը մարդկանց մեջ կուտակված ագրեսիայի դրսևորում էր: Ըստ նրա, դա մեր հանրության շրջանում տիրող հարաբերությունների հետևանքն է: Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները` նրա ցուցումով: ՊՆ մայոր 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, այս ընթացքում նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն չի նկատվել: Վիճակը նույն է նաև մյուս 2 տուժածների` ՊՆ բժիշկ 32-ամյա Արտակ Բայադյանի և 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի մոտ` կայուն ծանր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |