Պետրոս Մակեյանը բացասաբար է վերաբերվում ՀԱԿ համագործակցությանը ԲՀԿ-ի հետ![]() 27 հունիսի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը համաձայն չէ ՀԱԿ ղեկավարության հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության հարցում: «Մեր կուսակցության և անձամբ իմ դիրքորոշումը ԲՀԿ հետ համագործակցության հարցում մնում է հստակ ու խիստ բացասական, ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Մակեյանը հավելել է, որ ԲՀԿ հետ համագործակցության մասին հարցը պետք է ուղղել Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ ինքն այդ կարծիքը արդեն բազմիցս է հայտնել: Նա նշել է, որ իրենք չեն խանգարել և չեն խանգարում այն գործընթացներին, որ առկա են քաղաքական դաշտում: Մակեյանը նաև նշել է, որ իրենից բացի ՀԱԿ-ում էլի մարդիկ կան, որ դեմ են ԲՀԿ հետ համագործակցությանը: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի թեկնածությանը ՀԱԿ-ի կողմից սատարելու հավանականությանը, ապա Մակեյանը հայտարարել է. «Եթե Կոնգրեսը սատարի Օսկանյանի թեկնածությանը, դա արդեն Կոնգրեսը չի լինի»: Նա հավելել է նաև, որ մինչ այդ Օսկանյանը պետք է պատասխանի ՀՀ ԱԱԾ հարցերին «Սիվիլիթասի» գործունեության հետաքննության առնչությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |