Բաքվի բուռն երևակայությունը կամ ինչու ադրբեջանցի սպայի սիրտը չդիմացավ![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները մրցում են Ադրբեջանի բանակի զինվորների մահն արդարացնելու ընդունակ պատճառների հորինման մեջ: Առհասարակ, հնարվում են ամենապարզամիտ պատճառները: Ադրբեջանցի զինվորները հիմնականում «պայթում են ականներից, խեղդվում Կուր գետում, զոհվում ՃՏՊ-ներում կամ անզգուշության պատճառով ինքն իրեն կրակելու արդյունքում»: Մրցակցությունից դուրս է բետոնե պատը, որը «փլուզվելով սպանել է երկու և վիրավորել մեկ զինվորի»: Ըստ երևույթին, Բաքվում հոգնել են իրենց զինծառայողների զանգվածային խեղդումներից ու պայթյուններից և որոշել են նոր պատճառ հնարել: Ինչպես ճոռոմաբար գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները, «Ադրբեջանի Զինված ուժերի շարքերը ոչ մարտական կորուստներ են կրել». Զարդաբի շրջանից զորակոչված 1968թ. ծնված Ալիև Էհտիրամ Սեյֆադդին օղլուն մահացել է սրտի անբավարարությունից: «Մայոր Ալիևը որոշ ժամանակ առաջ տեղափոխվել էր ԱՀ Զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ»,- հավելում են նույն ԶԼՄ-ները: Ադրբեջանական կողմի տրամաբանությունը միանգամայն հասկանալի է: Չէ որ պաշտոնական Բաքուն չի կարող թույլ տալ, որպեսզի իր ժողովուրդն իմանա այն մասին, որ «տարածաշրջանում ամենահզոր» ու քաջ ադրբեջանական բանակի զինծառայողները զոհվում են Հայաստանի և Արցախի դեմ չհաջողված դիվերսիաների և սադրանքների արդյունքում: Իսկ քանի որ ադրբեջանցիները մշտապես անցկացնում են ի սկզբանե ձախողված դիվերսիաներն ու սադրանքները, ապա ստացվում է, որ դիակները կան, դրանք հնարավոր չէ թաքցնել, և առաջանում է համապատասխան պատճառներ հնարելու անհրաժեշտություն, որպեսզի բնակչության աչքերը հանկարծ չբացվեն: Միայն թե փորձելով բարձր պահել սեփական բանակի պատիվը` ադրբեջանական ղեկավարությունը հաշվի չի առնում մի բան. վաղ թե ուշ ժողովուրդը, որի աչքին թոզ են փչում, կարող է հարց տալ` ինչու են այդքան շատ դժբախտ պատահարները ադրբեջանական բանակում, որտեղ, դրա հետ մեկտեղ, այդքան շատ թույլ առողջություն ունեցող զինվորներ և սպաներ կան:
Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |