Գաբալինյան ՌԼՀ կորցնելու դեպքում Ռուսաստանը միառժամանակ կզրկվի անհրաժեշտ տեղեկատվությունից

Գաբալինյան ՌԼՀ կորցնելու դեպքում Ռուսաստանը միառժամանակ կզրկվի անհրաժեշտ տեղեկատվությունից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Բոնդարևը APA-ին տված հարցազրույցում հայտնել է, որ եթե Ռուսաստանը կորցնի Գաբալինյան ՌԼՀ-ն, ապա միառժամանակ կզրկվի անհրաժեշտ տեղեկատվությունից: «Մենք ինքներս ենք նպատանատիպ ՌԼՀ կառուցում, ուստի որոշ ժամանակ անց կկարողանանք ապահովել մեզ այդ տեղեկատվությամբ»,- հավելել է նա:

Ընդ որում Բոնդարևը հավելել է, որ Ադրբեջանը նույնպես շահագրգռված է Գաբալինի ՌԼՀ գոյությամբ և գործունեությամբ:

«Հավատում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Գաբալինի ՌԼՀ շուրջ բանակցություններում երկու կողմերի համար էլ գոհացնող արդյունք ձեռք կբերվի»,- հայտնել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---