Լոնդոնի Օլիմպիադայում Դավիթ Նալբանդյանը զուգախաղում հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ

Լոնդոնի Օլիմպիադայում Դավիթ Նալբանդյանը զուգախաղում հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Լոնդոնի Օլիմպիադային կմասնակցի նաև զուգախաղում: Նալբանդյանը կխաղա Էդուարդո Շվանկի հետ, որի հետ միասին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Դևիսի գավաթին: Նալբանդյանը հանդես կգա նաև անհատական մրցաձևում հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը:

Այս շաբաթ նա հաջող է հանդես եկել Ուիմբլդոնում: Առաջին շրջանում նա զիջել է սերբ Յանկո Տիպսարևիչին 6:4, 7:6 և 6:2 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---