Սերբիայի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը արդարացվել է բոսնիացիների ցեղասպանության մեղադրանքի կետերից մեկով

Սերբիայի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը արդարացվել է բոսնիացիների ցեղասպանության մեղադրանքի կետերից մեկով

PanARMENIAN.Net - Նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական տրիբունալը հինգշաբթի Սերբիայի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչին արդարացրել է բոսնիացիների ցեղասպանության մեղադրանքի կետերից մեկով:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, դատարանը հանել է Կարաջիչից մեղադրանքը Բոսնիայի ու Հերցոգովինայի շրջաններում ցեղասպանության վերաբերյալ:

Ըստ դատարանի, բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը Ռադովան Կարաջիչի հետ միասին «հանցավոր արարքի գլխավոր հեղինակներն էին, որի նպատակն էր արտաքսել բոսնիացի մահմեդականներին ու խորվաթներին Բոսնիայի ու Հերցոգովինայի տարածքից, որը սերբերն իրենց էին համարում»:

Մլադիչն իրեն մեղավոր չի ճանաչել: Կարաջիչը մեղադրվում է նաև Սրեբրենիցեում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ու ռազմական հանցագործությունների մեջ 1992-95թթ. Բոսնիայում ու Հերցոգովինայում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---