Ահմադինեժադը մտադիր է հուլիսի 26-ին Լոնդոն մեկնել Օլիմպիական խաղերին

Ահմադինեժադը մտադիր է հուլիսի 26-ին Լոնդոն մեկնել Օլիմպիական խաղերին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է անձամբ այցելել Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկում են մեկ ամսից:

MIGNews-ի հաղորդմամբ, Իրանի Օլիմպիական կոմիտեի քարտուղար Բահրամ Ափշար-զադեն հաղորդել է, որ ԻԻՀ նախագահը ծրագրում է Լոնդոն մեկնել հուլիսի 26-ին` բացման արարողությունից մեկ օր առաջ:

Դրա հետ մեկտեղ դեռևս պարզ չէ` արդյոք Ահմադինեժադը մտադիր է այցելել ինքնին արարողությունը, թե պարզապես ուզում է դիտել մրցություններն ու աջակցել իր երկրի մարզիկներին:

Լոնդոնում Օլիմպիադայի ժամանակ Իրանը կներկայացնեն մոտ 50 մարզիկներ, որոնք հանդես կգան տարբեր մարզաձևերում, այդ թվում` ծանրամարտ, թեթև աթլետիկա, ըմբշամարտ, հրաձգություն և սեղանի թենիս:

Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---