Բրիտանիան Ասանժից պահանջել է ոստիկանություն ներկայանալ` կապված ՄԻԵԴ-ում վճռի բողոքարկման ժամկետի սպառման հետ

Բրիտանիան Ասանժից պահանջել է ոստիկանություն ներկայանալ` կապված ՄԻԵԴ-ում վճռի բողոքարկման ժամկետի սպառման հետ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը ապաստան է գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում, փոխանցել են ուրբաթ օրը ոստիկանություն ներկայանալու պահանջով նամակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Daily Mail-ին:

Այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու Ավստրալիայի 40-ամյա քաղաքացու չներկայանալու դեպքում, չի հաղորդվում:

Հինգշաբթի օրը` հունիսի 28-ին, սպառվել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում Ասանժն իրավունք ուներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու բրիտանական Գերագույն դատարանի վճիռը նրան Շվեդիային հանձնելու վերաբերյալ: Քանի որ Ասանժը չի օգտվել այդ հնարավորությունից, բրիտանական իշխանություններն իրավունք ունեն նրան Շվեդիա ուղարկել 10 օրվա ընթացքում` սկսած հունիսի 28-ից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---