ՈՉ ՄԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՄԵՔԵՆԱ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՉԻ ՀԱՏԵԼ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» վերահսկիչ անցագրային կետով վերջին օրերին չի անցել ոչ մի «հայկական» մեքենա: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել փոխադրողների եւ առաքողների միության նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ սահմանի ապաշրջափակումը հեռավոր ապագայի հարց է: Հիշեցնենք, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հոկտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաղորդել էր, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում բանակցությունների արդյունքում ռուսական կողմը որոշում էր կայացրել «Վերին Լարս» անցակետի բացման մասին, եւ այժմ արդեն անհրաժեշտ է բանակցություններ վարել վրացական կողմի հետ: Ներկայումս անցակետում ռուսական կողմից պարապուրդի է մատնված ավելի քան 1000 «հայկական» մեքենա:
 Ուշագրավ
---