Կործանված ինքնաթիռի հետ կապված միջադեպը թուրքական սադրանք էր, գտնում է Լևոն Հովսեփյանը![]() 28 հունիսի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Կործանված թուրքական հետախուզական ինքնաթիռի հետ կապված միջադեպը ձեռնտու էր Թուրքիային, և նպատակ էր հետապնդում թուլացնել սիրիական իշխանությունների դիրքերը, գտնում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: «Դա կարելի է գնահատել որպես թուրքական սադրանք»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում Հովսեփյանը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները համաձայնեցված են եղել ՆԱՏՕ-ում իր գործընկերների հետ: Նրա խոսքով` Թուրքիան թեև պատերազմ չի հայտարարել Դամասկոսին, սակայն ռազմական միջամտություն է կատարում Սիրիայի գործերին` օժանդակելով ապստամբներին: Թուրքագետը նշել է նաև, որ սիրիական ՌՕՈՒ-ն կործանել է թուրքական ինքնաթիռն ի պատասխան Թուրքիայի ՌՕՈՒ կողմից Սիրիայի օդային տարածքի բազմակի խախտումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |