Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել![]() 28 հունիսի 2012 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել: Այդ մասին հաղորդել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն: «Նրա մոտ եկել էին մարդիկ, ովքեր ներկայացան որպես դատաբժշկական փորձագետներ, սակայն Տիմոշենկոն հրաժարվեց ընդունել նրանց»,- պարզաբանել է նա, հաղորդում է Vesti.ru-ն: Ավելի վաղ` հունիսի 25-ին, մեղադրական կողմը դատարանում հայցել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնել ուկրաինյան ընդդիմության առաջնորդի համար: Այդ հայցը բավարարվել էր` կապված նախկին վարչապետի պարբերաբար դատարան չներկայանալու հետ առողջական վիճակի պատճառով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |