Ռուսաստանը ԱՄՆ հետ չի քննարկի սպառազինությունների կրճատումը, քանի դեռ վերջինս չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում![]() 30 հունիսի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը նոր բանակցություններ չի սկսի ԱՄՆ հետ սպառազինությունների կրճատման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտարարել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում: Ամերիկյան վարչակազմը շարունակում է պնդել, որ բանակցություններ են հարկավոր Ռուսաստանի հետ բոլոր տեսակի սպառազինությունների կրճատման շուրջ՝ ներառյալ ոչ ռազմավարականները: Ավելին, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: «Մեր դիրքորոշումը հետևյալն է. առաջ շարժվելու համար հարկավոր է իրականում կյանքի կոչել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Հաջորդ բանակցությունների համար հարկավոր է հաշվի առնել հարցերի ողջ սպեկտրը, որոնք ազդում են ռազմավարական իրավիճակի վրա, առաջին հերթին ԱՄՆ ծրագրերը ՀՀՊ ծավալման վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել, եթե ԱՄՆ-ն չի ցանկանում սահմանափակել ՀՀՊ-ն»,-ասել է Բերդեննիկովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |