«Հայկական ժամանակ». ԱԺ-ում շատերը պահանջում են ուտելիքը տանել իրենց աշխատասենյակ

«Հայկական ժամանակ». ԱԺ-ում շատերը պահանջում են ուտելիքը տանել իրենց աշխատասենյակ

PanARMENIAN.Net - Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, որ ԱԺ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ուտելիք է տանում ԱԺ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Ըստ թերթի, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան, և ճաշել բոլորի հետ միասին: Ըստ «ՀԺ»-ի, նա միակը չէ, ով չի ցանկանում ճաշել մնացածի հետ և պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: «Երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես ԱԺ նիստերի օրերին, ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև նույնիսկ կարգի բերել սեղանները»,-գրում է թերթը: Բացի այդ, ըստ թերթի, աշխատասենյակներից, երբեմն, սպասքը չի վերադառնում ճաշարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---