Հանգստանալու մեկնած դպրոցականների ավտոբուսը շրջվել է. վնասվածքներ են ստացել 14 հոգի![]() 2 հուլիսի 2012 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ապարանի ջրամբարի մոտակայքում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել ավտոպատահար: Արարատի մարզի Նոր-Խարբերդ գյուղի Ա. Ղազարյանի անվան թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, դպրոցի տնօրեն Հ. Մելքոնյանի և մի քանի ծնողների ուղեկցությամբ, «ՊԱԶ 67214» 27 ԼՕ 925 պ/հ ավտոբուսով (վարորդ` Մասիս բնակիչ, 1945 թ. ծնված Ս. Պողոսյան) մեկնել են Արագածոտնի մարզի ջրամբարի տարածք` հանգստանալու: Նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում հետ վերադառնալիս` նշված ավտոբուսի շարժիչն անջատվել է, ավտոբուսը հետընթաց է ունեցել ու շրջվել: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պատահարի հետևանքով ավտոբուսի վարորդը և ուղևորներ` 1951 թ. ծնված Հրաչիկ Մելքոնյանը, 1952 թ. ծնված Սուսաննա Վարդանյանը, 1958 թ. ծնված Ազնիվ Ենոքյանը, 1998 թ. ծնված Թեհմինե Ենոքյանը, 1983 թ. ծնված Աիդա Ղամբարյանը, 1987 թ. ծնված Արմինե Սարգսյանը, 1998 թ. ծնված Սյուզաննա Բաբայանը, 1997 թ. ծնված Մարիամ Երիցյանը, 1995 թ. ծնված Սրբուհի Սարգսյանը, 1993 թ. ծնված Մարինե Ավագյանը, 1965 թ. ծնված Նարինե Խաչատրյանը, 1991 թ. ծնված Վարդուհի Ավետիսյանը, 1990 թ. ծնված Անի Խաչատրյանը և 1997 թ. ծնված Սեդա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց: Բոլոր տուժածներն առաջին բուժօգնություն ստանալով` դուրս են գրվել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |