Արամ Մանուկյան. ՀԱԿ-ի առաջնորդը նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանն է![]() 2 հուլիսի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն իր առաջնորդին ունի նախագահական ընտրություններում, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ես այլ թեկնածու չեմ տեսնում, որը կկարողանա միավորող դեր կատարել»,-ասել է Մանուկյանը: Ընդդիմադիր գործիչը նշել է, որ դեռ վաղ է խոսել որպես ընդդիմության միասնական առաջնորդ կոնկրետ թեկնածությունների մասին, քանի որ տարածաշրջանային գործընթացները կարող են վճռորոշ դերակատարություն ունենալ նախագահության թեկնածուների ընտրության հարցում: Ըստ Մանուկյանի, այս հարցում ՀԱԿ կկողմնորոշվի սեպտեմբերին: Որպես հնարավոր իրադարձություններ, որ կարող են ազդել նախագահության թեկնածուների ընտրության վրա, Մանուկյանը նշել է ղարաբաղյան խնդիրրն ու հայ-թուրքական հարաբերությունները, որոնց վրա, իրենց հերթին, կարող են ազդել համաշխարհային գործընթացները: Մանուկյանը նշել է, որ սիրիական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը չեն կարող այս կամ այն կերպ չազդել Հայաստանի վրա: Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Մանուկյանն ասաց, որ տնտեսական բաղկացուցիչը, գնաճը, արտագաղթի քաղաքականությունը, կոռուպցիայի խնդիրները կդրդեն ՀԱԿ-ին նորովի գործել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |