Թուրքական «Ֆեներբախչեի» նախագահն ու ներկայացուցիչները ազատազրկման են դատապարտվել

Թուրքական «Ֆեներբախչեի» նախագահն ու ներկայացուցիչները ազատազրկման են դատապարտվել

PanARMENIAN.Net - Թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը մեղավոր է ճանաչվել պայմանագրային խաղերի կազմակերպման մեջ և դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:

Միևնույն ժամանակ, ըստ Ստամբուլի դատարանի որոշման, նա և գործով մյուս մեղադրյալներն ազատ են արձակվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքական օրենսդրությունը նախատեսում է նման կարգ: Դապարտյալները մեկ տարի բանտում են անցկացրել: Դատարանը հաշվի է առել դա, որը թույլ է տալիս ազատ արձակել կալանավորներին, անկախ ազատազրկման ժամկետից:

Ազատազրկման են դատապարտվել նաև այս գործով մյուս մեղադրյալները:

Պայմանագրային խաղերի հետ կապված սկանդալը տեղի ունեցավ Թուրքիայում 2011թ. ամռանը: Գործարքի մասնակիցները հանցավոր խումբ էին կազմել իրենց ծրագրերն իրագործելու համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---