Հաստատվել է ԵՄ խորհրդատվական խմբի 2012թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը![]() 2 հուլիսի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ այսօր տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից` նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ԵՄԽԽ 2012թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. ծրագրով նախատեսվում են բավականին լուրջ բարեփոխումներ, շուրջ տասը նոր ռազմավարություն և յոթ հայեցակարգ, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության համակարգին, մաքսային համակարգին, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, տնտեսության և նաև առանձին ոլորտներին և ենթակառուցվածքներին: Նիստի ընթացքում Խորհուրդը հաստատել է 2012թ.-ի հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, որով նախատեսվում է օժանդակություն և քաղաքականության հարցերով խորհրդատվություն տրամադրել պետական կառավարման, արդարադատության, ազատության և անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |