Ասադ. Դամասկոսը թույլ չի տա, որ լարվածությունը Թուրքիայի հետ պատերազմի վերաճի

Ասադ. Դամասկոսը թույլ չի տա, որ լարվածությունը Թուրքիայի հետ պատերազմի վերաճի

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը թույլ չի տա, որ լարվածությունը Թուրքիայի հետ, կապված թուրքական ռազմական ինքնաթիռի միջադեպի հետ, պատերազմի վերաճի երկու երկրների միջև:

Թուրքիայի ՌՕՈւ RF-4E հետախուզական ինքնաթիռը հունիսի 22-ին անհտեցաել է ռադարներից Սիրիայի հետ սահմանամերձ տարածքում՝ Միջերկրական ծովի վրա: Սիրիան հենց սկզբից հայտարարեց, որ խփել է թուրքական ինքնաթիռը իր տարածքային ջրերի վրա: Թուրքիան իր հերթին պնդում է, որ ինքնաթիռը խփվել է միջազգային օդային տարածքում, իսկ բեկորներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերում:

«Մենք թույլ չենք տա, որ լարվածությունը պատերազմի վերաճի»,-ասել է Ասադը թուրքական «Ջումհուրիեթին» տված հարցազրույցում: Ըստ նրա, ոչ սիրիական, ոչ թուրք ժողովուրդը չեն ցանկանում և թույլ չեն տա պատերազմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:--

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---