Ահաբեկչական գործողություններն Իրաքում շուրջ 30 մարդու կյանք են խլել

Ահաբեկչական գործողություններն Իրաքում շուրջ 30 մարդու կյանք են խլել

PanARMENIAN.Net - Շուրջ 30 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ վիրավորվել են երեքշաբթի Իրաքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

20 իրաքցի է զոհվել և 30 տուժել են Էդ Դիվանիում, որտեղ ականապատ մեքենա է պայթել:

Եվս երկու պայթուցիկ է գործի դրվել Կերբելի արվարձանում, որը մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա է: 10 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել:

Միայն հունիսին ահաբեկչական գործողությունների ու գրոհայինների հարձակումների պատճառով 280 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ տուժել են: Ահաբեկիչների գործողություններն հիմնականում ուղղված են շիաների դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---