Հերման վան Ռոմպոյ. ԵՄ-ն դրական է գնահատում թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ՀՀ ջանքերը

Հերման վան Ռոմպոյ. ԵՄ-ն դրական է գնահատում թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ՀՀ ջանքերը

PanARMENIAN.Net - ԵՄ-ն դրական է գնահատում թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ՀՀ ջանքերը, հուլիսի 4-ին Երևանում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Նա վստահություն հայտնեց, որ դեռևս առկա թերությունները կշտկվեն մինչ նախագահական ընտրությունները:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ «արդյունքների վերաբերյալ ԵՄ և մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում»:

 Ուշագրավ
---