ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - Բուդյովսկ քաղաքում հոկտեմբերի 17-ին կայացավ «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին նվիրված» համալիրի բացումը: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, համալիրը կազմված է 8 մետր բարձրություն ունեցող կամարից, խաչքարից եւ քարերի կոմպոզիցիայից: Հուշարձանի ստեղծումը նախաձեռնել է Բուդյոնովսկիի «Սուրբ Խաչ» հայ համայնքի վարչությունը 2003 թվականին: Համալիրի հանդիսավոր բացումից հետո քաղաքապետ Նիկոլայ Լյաշենկոն իր ելույթում նշել է, որ «Բուդյոնովսկը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության խորհրդանշանն է»: Նշենք, որ Սուրբ Խաչ քաղաքը, որը հետագայում դարձել է Բուդյոնովսկ, հիմնադրվել է 1799 թվականին` Ղարաբաղից գաղթած հայերի կողմից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---