ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒԹ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանն այսօր զեկույցով հանդես կգա Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտում, որտեղ անցկացվում է սեմինար` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերին: Նշենք, որ Աշոտ Ղուլյանն ԱՄՆ-ում գտնվում է Միչիգանի համալսարանի հրավերով, որտեղ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման խնդրին նվիրված խորհրդաժողով: միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանինց, Լեռնային Ղարաբաղից, Իրանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի նախկին համանախագահները: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ Ա.Ղուլյանի ելույթները ԱՄՆ մի շարք համալսարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաեւ հանդիպումներն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
---