ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ19 հոկտեմբերի 2004 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսության շարութնակությունը տարբեր մակարդակներում»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովլեւը: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Ա.Յակովլեւի խոսքերով` հակամարտության կողմերն իրենք պետք է հասնեն հակամարտության փոխընդունելի լուծմանը: «Ռուսաստանը պատրաստ է նրանց ակտիվ աջակցություն ցուցաբերել այդ գործում, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի շրջանակում եւ երեշխավոր դառնալ ձեռքբերված պայմանավորվածությանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ակնկալվում է, որ երկուշաբթի երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի նաեւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |