ԿԻՊՐՈՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱ. ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, շնորհավորելով Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցության կապակցությամբ, Ռ.Քոչարյանը նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար եւս արտաքին քաղաքականական գերակայություններից է: Դ.Քրիստոֆիասը իր հերթին նշել է Կիպրոսի պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանին Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում:

Բարձր գնահատելով հայ-կիպրական հարաբերությունները` կողմերը կարեւորել են համագործակցության շարունակումը միջազգային տարբեր կառույցների շրջանակում: Հանդիպման ժամանակ շոշափվել է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը, որի առնչությամբ կողմերը որոշակի մտահոգություն են հայտնել եւ նշել, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար պետք է կատարի բոլոր պարտավորությունները:
 Ուշագրավ
---