ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները: Օտարերկրյա դիտորդների կողմից արձանագրված խախտումների ուսումնասիրման նպատակով, ՀՀ նախագահի կարգադրությամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են նախագահի աշխատակազմի եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում ներկայացնել եզրակացություն դիտորդական առաքելությունների տվյալների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ:
 Ուշագրավ
---