Մինչ տարեվերջ Հայաստանի ՏՏ ոլորտում 20 տոկոս աճ է ակնկալվում

Մինչ տարեվերջ Հայաստանի ՏՏ ոլորտում 20 տոկոս աճ է ակնկալվում

PanARMENIAN.Net - 2012թ. առաջին կիսամյակում ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշները վկայում են այն մասին, որ մինչ տարեվերջ աճն այստեղ կկազմի 20 տոկոս: Այդ մասին հուլիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է մոտ 300 ձեռնարկություն, ընդ որում վերջին երեք տարիներին ավելացել է սկսնակների թիվը: « Արդեն 2012թ. սկզբից այդ ոլորտի սկսնակ հաստատությունների թիվն աճում է ու տարեվերջին կարող է կազմել 10 տոկոս»,-ասել է նա:

Միաժամանակ, Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ աճ կա նաև ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկի առումով այլ ընկերություններում՝ շեշտելով, որ ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը 10 տոկոս աճ է գրանցել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---