17 մարտի 2003 - 18:12 AMT
PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամը: «Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեր մոտակա այցին Հնդկաստան` ակնկալելով, որ այն առաջ կմղի մեր բազմաբնույթ, տեւական եւ փոխշահավետ հարաբերությունները»,-ասվում է ուղերձում: Ռ.Քոչարյանին շնորհավորել է նաեւ Հունաստանի նախագահ Կոնստանդինոս Ստեֆանոպուլոսը: