Վ. Ձիրկալն. Ռուսաստանը զենք չի մատակարարի Սիրիային, քանի դեռ այնտեղ բախումներ են

Վ. Ձիրկալն. Ռուսաստանը զենք չի մատակարարի Սիրիային, քանի դեռ այնտեղ բախումներ են

PanARMENIAN.Net - Ռուսաստանը նոր զինատեսակներ չի մատակարարի Սիրիային և այդ ոլորտում պայմանագրեր չի կնքի, քանի դեռ իրավիճակն այնտեռղ չի կարգավորվել, լրագրողներին հայտարարել է ՌԴ Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական համագործակցության գծով տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ավելի վաղ մենք գործում էինք ըստ հին պայմանագրերի, այդ թվում` տեխնիկայի նորոգման վերաբերյալ»,-ընդգծել է նա:

Սիրիայում մոտ 16 ամիս չեն դադարում զինված բախումները: ՄԱԿ-ի գնահատմամբ երկրում զոհվել է 12 հազարից ավել մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---