«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿՊԱՀՊԱՆԻ ԻՐ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ 10 ՕՐ26 հոկտեմբերի 2004 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության նախօրեին հրավիրած արտահերթ նիստում քննարկվել է «ԱրմենՏել» հեռահաղորդակցության օպերատորի մենաշնորհատիրական իրավունքների լիցենզիայում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին» եւ «Հաշտության համաձայնագիր ստորագրելու լիազորություն տալու մասին» որոշման նախագծերը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի քարտուղար Մերի Հարությունյանը, վիճաբանությունների արդյունքում կառավարության անդամներին տրվել է մեկ շաբաթ` «ԱրմենՏել» ընկերության հետ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բանակցությունների արդյունքներին ծանոթանալու, ինչպես նաեւ իրենց կարծիքները հայտնելու համար: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 28-ին պետք է ուժի մեջ մտներ «ԱրմենՏել» ընկերության լիցենզիայում փոփոխություններ մտցնելու մասին կառավարության որոշումը, նիստի ընթացքում որոշվել է` եւս 10 օրով հետաձգել սահմանափակումներ կիրառելու ժամկետը: Նշենք, որ կառավարությունն արդեն երրորդ անգամ է ընդունում սահմանափակումները ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգելու մասին որոշումը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |