Զանիեր. Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկաի անվտանգության հիմնական սպառնալիքն է![]() 10 հուլիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկաի տարածաշրջանային ու տնտեսական անվտանգության հիմնական սպառնալիքն է: Ինչպես հայտնում է Aze.az-ը, Բաքվում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: «Հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են, իսկ քաղաքական կամքն ու հավատարմությունը բանակցություններին նախադրյալներ են լուծման որոնման համար»,-հայտարարել է Զանիերը Ադրբեջանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո: Զանիերը նաև աջակցություն է հայտնել ՄԽ գործունեությանը, որոնք ուղղված են կարգավորման ուղիների որոնմանն ու երկու երկրների միջև հրադադարի պահպանմանը: Զանիերն ասել է նաև, որ ինքը խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով, որոնք թուլացնում են երկար սպասված խաղաղությանն ուղղված ջանքերը: Թբիլիսի և Բաթում այցելությունից հետո Զանիերը հինգշաբթի կժամանի Երևան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |