ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ26 հոկտեմբերի 2004 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռակարների հետ կապված հարցերը` վերջին զարգացումների համատեքստում: Նշվել են հակամարտության կարգավորմանը խանգարող գործոնները, մասնավորապես, Ադրբեջանի չդադարող ռազմատենչ հայտարարությունները, որոնք ատելություն են հրահրում հայ ժողովրդի հանդեպ: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին ամերիկյան Անն Արբոր քաղաքում Ա.Ղուլյանը հանդես է եկել Միչիգանի համալսարանի կողմից կազմակերպված «Հայաստանը եւ Հարավային Կովկասը. արտաքին քաղաքականության մարտահրավերները» խորհրդաժողովի ժամանակ: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր ելույթում Ա.Ղուլյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, հակամարտության կարգավորման խնդրի առնչությամբ ԼՂՀ դիրքորոշումը, ինչպես նաեւ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |