ՀՅԴ-ն հանդես կգա նախագահի իր թեկնածուով, սակայն չի բացառում, որ ընդդիմությունը կարող է համախմբվել![]() 10 հուլիսի 2012 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն կմասնակցի 2013թ. նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա համապատասխան որոշոմը կայացվել է վերջերս Լոռիում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում: Ռուստամյանը նշեց նաև, որ սեփական թեկնածուով հանդես գալը ՀՅԴ համար ինքնանպաըակ չէ և նա պատրաստ է փոխգործակցել ընդդիմության հետ միասնական թեկնածուվ հանդես գալու հարցի շուրջ: Ըստ նրա, ՀՅԴ-ն իր թեկնածուն կունենա, եթե ընդդիմությանը չհաջողվի համախմբվել: Արմեն Ռուստամյանն ասել է, որ ընդդիմադիր ուժերի համախմբման համար հարկովոր է, որ նրանք ընդունեն անցումը կառավարման նախագահական ձևից խորհրդարանական ձևին: Բացի այդ, ըստ Ռուստամյանի, ընդդիմությունը պետք է իշխանություններին վերահսկելու հնարավորություն ստանա: Ռուստամյանը հայտարարել է, որ նախագահի թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի ՀՅԴ Գերագույն մարմնի արտահերթ ժողովում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |