ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Թբիլիսիում բացվել է Հարավային Կովկասի ԶԼՄ-ների առաջին խորհրդաժողովը: Երկօրյա խորհրդաժողովը կազմակերպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Խարաստին` Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության օժանդակությամբ: Ինչպես տեղեկացրել է առաքելությունը, խորհրդաժողովում քննարկվում է 21-րդ դարում Հարավային Կովկասի զանգվածային լրատվամիջոցների հանգուցային հիմնախնդիրները. տեղեկատվության ազատությունը եւ «զրպարտանքը» ԶԼՄ-ներում: Ինչպես տեղեկացրել է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը, համաժողովին մասնակցում են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի 50-ից ավելի առաջատար լրագրողներ, որոնք քննարկում են իրենց երկրներում զանգվածային լրատվամիջոցների զարգացման հարցը:
 Ուշագրավ
---