«Ոսկե ծիրան». Արշիլ Գորկու թոռնուհին կներկայացնի իր պապի մասին նկարահանված ֆիլմը![]() 11 հուլիսի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված «Առանց Գորկու» ֆիլմը նկարահանել է մեծ նկարչի թոռնուհին` բրիտանացի ռեժիսոր Կոզիմա Սփենդերը: Ռեժիսորի տատը եղել է Գորկու կինը, և նա փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել պապի հետ կյանքի վերջին 7 տարիներին: «1921թ-ին երբ տատիկս հանդիպեց Գորկուն, նա 18 տարեկան էր, իսկ Գորկին 40-ից անց: Տատիկիս հետ նա գտավ «տուն» հասկացողությունը, որը մանկուց կորցրել էր: Տատս օգնեց նկարչին ազատվել իր ծանր մռայլ ոճից և տանել դեպի աբստրակտ ոճ»,-մամլո ասուլիսի ժամանակ պատմեց Սփենդերը: Այնուամենայնիվ ֆիլմը պտտվում է երեք սերնդի կանանց շուրջ` ռեժիսորի, նրա մոր և տատի: Ռեժիսորը կարևորեց Արշիլ Գորկու ծննդավայր` Խորգոմ գյուղում կատարված նկարահանումները : Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |