Օլիմպիադայի հանդիսատեսը փոխհատուցում չի ստանա, եթե վատ եղանակի պատճառով միջոցառումները տեղափոխվեն![]() 11 հուլիսի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի հանդիսատեսը գումարային փոխհատուցում չի ստանա, եթե վատ եղանակի պատճառով միջոցառումները տեղափոխվեն ուրիշ օրերի: Այս մասին հայտնի է դարձել 2012թ Խաղերի կազմակերպիչների կողմից հրապարակված զեկույցից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Համաձայն հայտարարության, նման տեղափոխություններ հնարավոր են միայն «ծայրահեղ դեպքերում», սակայն եթե դա պատահի, տոմսեր ունեցողները կկարողանան մրցույթներին մեկ այլ օր անվճար ներկա գտնվել: Կազմակերպիչների մոտ մտավախություններ են առաջացնում օդերևութաբանների կանխատեսումները, որոնց համաձայն Խաղերի ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածքում սպասվում են մեծ քանակությամբ տեղումներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |