Երևանում Անգելոպուլոսի և Գուերայի հիշատակին հոգեհանգստի կարգ է կատարվել

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 11-ին Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ հայտնի հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսի, հայտնի սցենարիստ Տոնինո Գուերայի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:

Այս կապակցությամբ Երևան են ժամանել նրանց այրիները, Անգելոպուլոսի օպերատորը և Գուերայի հիմնադրամի նախագահը: Արարողությունից հետո նրանք դուրս եկան եկեղեցու բակ, մարդկանց ծիրան բաժանվեց և մեկ գավաթ գինի:

Հոգեհանգստի կարգը կազմակերպել էր «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, քանի որ երեք հանգուցյալներն էլ այս կամ այն կերպ առնչվել էին փառատոնին:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն այս քայլն անվանեց տխուր, բայց լուսավոր կարգ, որն անհրաժեշտ էր կատարել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---