ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ՌԴ Պետդումայում ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի մասին օրինագծով![]() 12 հուլիսի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ՌԴ Պետդումայում արտերկրից ֆինանսավորվող և քաղաքական գործունեությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի մասին օրինագծի քննարկմամբ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Ըստ նրա, ԱՄՆ իր դիրքորոշման մասին իրազեկել է ռուսական կողմին: Լրագրողների այն դիտարկմանը, որ ԱՄՆ-ում ևս սահմանափակված է արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը, Վենտրելը պատասխանել է. «ՈԱԿ-ներից կարող են պահանջել գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, իսկ դա բոլորովին այլ բան է»: Պետդուման անցած ուրբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց արտերկրից ֆինանսավորվող ռուսական ՈԱԿ-ներին «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումը նախատեսված է հուլիսի 13-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |