Կառավարությունը խթանում է կոնյակի մրցունակությունն արտաքին շուկայում![]() 12 հուլիսի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 12-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկականկանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։ Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով,ինչպես նաև եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան պահանջներ։ Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |