ՌԴ ջավախահայերը խնդրում են Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել սիրիահայերի հնարավոր ներգաղթը Ջավախք![]() 12 հուլիսի 2012 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ, անկախ նրանից, որ խոշոր քաղաքները վերահսկում են Սիրիայի իշխանությունները: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն ըստ Սիրիայից մեզ հասնող լուրերի հայերի վիճակն այնտեղ բավականին վտանգավոր է և ծանր: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ջավախահայերի միությունը: «Մեր կազմակերպությունը հսկայական քանակով նամակներ է ստանում, որտեղ Ջավախքի բնիկ հայ բնակչությունը, միանալով աշխարհասփյուռ հայությանը, մտահոգություն է հայտնում Սիրիայում իրադարձությունների կապակցությամբ: Ջավախահայերը չեն կարող անտարբեր մնալ սիրիահայերի հանդեպ և սուր անհրաժեշտության դեպքում պատրաստ են ապաստան տալ նրանց: Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին և նրա կարեկից ժողովրդին, խնդրելով պարտադրված արտագաղթի դեպքում չխոչընդոտել սիրիահայերի տեղակայմանը Ջավախքում ժամանակավոր բնակության նպատակով»,-ասվում է ուղերձում: Ջավախահայերը նաև դիմել են ՀՀ ղեկավարությունը, խնդրելով նախապես պատրաստ լինել սիրիահայերին դիմավորելու ու դեպի Ջավախք նրանց անարգել ուղևորությունն ապահովելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |