«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը Մանուկ Վարդանյանին գցել է սև ցուցակը![]() 13 հուլիսի 2012 - 10:26 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար ՕԵԿ–ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի սև ցուցակում։ «Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել Հյուսիս–հարավ մայրուղի ծրագիրն ու գումարները վատնել։ Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, և իշխանություններն այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ ունեն։ Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների` այդ ամենի պատճառով Ս. Սարգսյանը նրան չընդգրկեց ոչ կառավարության կազմում, ոչ էլ թույլ տվեց դառնալ պատգամավոր։ Իսկ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանը կարգադրել է այս հարցում «պլան–նախագիծ» ներկայացնել, այն էլ սեղմ ժամկետներում։ Մանուկ Վարդանյանից որևէ մեկնաբանություն ստանալու փորձերը երեկ ապարդյուն անցան. նրա մտերիմ շրջապատից տեղեկացրին, որ նախկին նախարարը բացակայում է հանրապետությունից»,–գրում է պարբերականը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |