«Ոսկե ծիրան». Քննարկվել է Մոսկվայում Տարկովսկու տուն-թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը![]() 13 հուլիսի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեց «Տարկովսկու հայելու մեջ. մշակութային կյանք և անհատի աշխարհ» կլոր սեղան-քննարկումը: Քննարկմանը մասնակցում են հայ, և ԱՊՀ երկրների կինոգործիչներ: Կլոր սեղանի հիմնական թեման Տարկովսկու թանգարանի ստեղծումն է Մոսկվայում: Ըստ կինոգործիչների, դա անհրաժեշտություն է, ինչպես Երևանում Փարաջանովի տուն թանգարանը: Փառատոնն այս տարի հարգանքի տուրք է մատուցում ռեժիսորին, կազմակերպել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ծրագրում ներկայացված են ինչպես ռեժիսորի, այնպես էլ նրա գեղարվեստական ղեկավարությամբ նկարահանված ֆիլմերը: Մասնավորապես` կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» (“Страсти по Андрею”) և «Սոլյարիս» (“Солярис”) (հեղինակային տարբերակներ) ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» (“Каток и скрипка”) և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը (“Сегодня увольнения не будет”): Ծրագիրը կներառի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» (“Терпкий виноград”) (գեղ.ղեկ.Ա.Տարկովսկի), Արա Ահարոնյանի «Երազ» (“Сон”) (սցենարի հեղինակ` Տարկովսկի) ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |