Կբացվի Երևան-Թավրիզ չվերթը

Կբացվի Երևան-Թավրիզ չվերթը

PanARMENIAN.Net - Քաղաքացիների տեղափոխումը հեշտացնելու նպատակով շուտով կբացվի Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը, ասել է Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Ահմեդ Ալիրզա Բեյգին, ուրբաթ հաղորդում է իրանական հեռուստատեսության կայքը:

Ներկայումս ընթանում են երկու երկրների միջև անցագրային ռեժիմը չեղյալ համարելու վերաբերյալ հարցերի քննարկումները, և Պետությունների չմիավորվելու շարժման գագանաժողովին երկու երկրների նախագահները այս հարցի առնչությամբ որոշում կկայացնեն, ասել է Բեյգին:

Իրանի ՆԳ նախարարի` Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Արևելյան Ադրբեջանի նահանգի և Հայաստանի երկու մարզերի միջև համագործակցության պայմանագիր, ասել է նահանգապետը:

Ըստ նրա, առաջիկա 45 օրերին Արևելյան Ադրբեջան նահանգ կժամանի Հայաստանի պատվիրակությունը և կքննարկի գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր, հաղորդում է TREND-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---